[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Այլ / Հայտարարություն

Ռուսական օրենքը մեզ կզրկի է ԵՄ-ին անդամակցությունից

Այսօր մեր երկրի խորհրդարանը ցանկանում է սկսել ռուսական Մեծ պատի կառուցումը, որի նպատակն է առանձնացնել Վրաստանը Եվրոպայից։ Ռուսական օրինագիծը, որը պետք է քննարկվի խորհրդարանում մի քանի րոպե անց, զրկում է մեզ վրաց ժողովրդին միմյանց հետ ամրապնդելու և մեր երկիրն զարգացնելու հնարավորությունից։ Այս օրինագծով խորհրդարանը մեզ կվերադարձնի բռնաճնշումների ժամանակաշրջան։

Ռուսական օրենքը մեր բարեկամ երկրներին և նրանց օգնությունը ներկայացնում է որպես թշնամական, իսկ նրանց աջակցությունը Վրաստանի բնակչությանն ու ժողովրդավարությանը որպես սպառնալիք հայտարարում։

Նման օրենքն արգելված Է Եվրամիությունում։ ԵՄ-ն արդեն հստակ հայտարարել է, որ նման օրենքի ընդունումը անհամատեղելի է այդ միությանն անդամակցելու հետ։ Այժմ, այս անկայուն և թշնամական աշխարհաքաղաքական իրականության մեջ ԵՄ-ի հետ մերձեցումը մեր երկրի անվտանգության և խաղաղության, ինչպես նաև սոցիալական և տնտեսական բարգավաճման և ժողովրդավարական զարգացման երաշխիքն է։

Այսօր և ապագայում խորհրդարանի յուրաքանչյուր անդամ, ով պաշտպանում է ռուսական օրենքը, անձնական պատասխանատվություն է կրելու ԵՄ անդամակցության հեռանկարների կորստի համար:

Վրաց ժողովուրդը Սահմանադրության մեջ հայտնել է, որ մենք ընտրում ենք եվրոպական բարգավաճումն ու անվտանգությունը։ Եվրոպական զարգացումը մեր և մեր նախնիների ընտրությունն է։ Ռուսական օրենսդրությունը Վրաստանի ընտրությունը չէ։ Ոչ ռուսական օրենքին!

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները