[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Էթնիկ փոքրամասնություններ / Հետազոտություն

Էթնիկ փոքրամասնությունների սոցիալական և տնտեսական բացառում

Library Thumbnail Image

Էջերի թիվը:  33

Հրապարակման տարին:  2022

Հեղինակներ:  Թեոնա Փիրանիշվիլի

ექსკლუზია_ARM_1686317566.pdf

Էթնիկ փոքրամասնությունների սոցիալական և տնտեսական բացառում

1. Փոքրամասնությունների սոցիալական բացառումը Վրաստանում - խնդրի նկարագրություն

Էթնիկ փոքրամասնությունները սոցիալական և տնտեսական առումով Վրաստանում ամենախոցելի խմբերից են, ինչը պայմանավորված է այդ խմբերի օտարացման և մոռացության մատնելու համակարգված պրակտիկայով։ Փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար ոչ մի կառավարության պայմաններում դրական քայլեր չի ձեռնարկվել, և չեն մշակվել ինստիտուցիոնալ ու օրենսդրական մեխանիզմներ՝ վերացնելու նրանց սոցիալական բացառման պատճառները։ Չնայած այն հանգամանքին, որ փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական ինտեգրումը պետության ռազմավարական առաջնահերթություններից է, որն արտացոլված է ինտեգրման պետական ռազմավարությունում և գործողությունների ծրագրում, այդուհանդերձ, բացառումը մնում է էական խնդիր, ինչի մասին վկայում են քանակական հետազոտության արդյունքում ի հայտ եկած տվյալները:

1.1 Սոցիալական ցուցիչներ, որոնք ցույց են տալիս էթնիկ փոքրամասնությունների սոցիալական բացառման և խոցելիության իրականությունը

1.1.1 Համեմատական սոցիալ-տնտեսական տվյալներ

Այս ենթագլուխը ներկայացնում է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ընդհանուր սոցիալ-տնտեսական բնութագրերը, որոնք հավաքագրվել են Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի (ISSA) կողմից իրականացված քանակական հետազոտության հիման վրա և համեմատվում են Վրաստանի ընդհանուր բնակչության նույն տվյալների հետ։[1] Ուսումնասիրությունները, որոնք մենք օգտագործել ենք ISSA-ի կողմից պատրաստված հետազոտության արդյունքների համեմատական ​​վերլուծության համար, հետևյալն են. 1. Վրաստանի վիճակագրության ծառայության կողմից իրականացված տնային տնտեսությունների ինտեգրված հարցում, 2. Աշխատուժի հետազոտություն, որը նույնպես անցկացրել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը։ Այս հետազոտության բոլոր տվյալները արտացոլում են 2021 թվականի իրավիճակը:

ա) Տնային տնտեսությունների կառուցվածքի վերլուծություն

Սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության սկզբնական փուլում կարևոր է գնահատել տնային տնտեսության կառուցվածքը:

Ինչպես երևում է 1-ին գրաֆայից, էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող տնային տնտեսությունների միջին չափը էապես տարբերվում է ընդհանուր Վրաստանի բնակչության դեպքում տրված նույն ցուցանիշից: Իսկապես, Վրաստանի ընդհանուր բնակչության մակարդակում 1 անդամից բաղկացած տնային տնտեսությունների տեսակարար կշիռը կազմում է տնային տնտեսությունների ընդհանուր թվի 17,4%-ը։ Նույն ցուցանիշը զգալիորեն ցածր է ազգային փոքրամասնությունների համար: Ինչպես երևում է տվյալներից, հարցվածների միայն 0.4%-ն են տնային տնտեսություններ, որոնցում ապրում է ընդամենը 1 անդամ։ Ավելին, ազգային փոքրամասնությունների տվյալների համեմատ, երկրի մակարդակով բարձր է 2 և 3 անդամներից բաղկացած տնային տնտեսությունների տեսակարար կշիռը։ Ինչ վերաբերում է 4 և ավելի անդամներից բաղկացած տնային տնտեսությունների դեպքերին, ապա այս կատեգորիաներից յուրաքանչյուրի համար էթնիկ փոքրամասնության համապատասխան տեսակարար կշիռը գերազանցում է ընդհանուր Վրաստանի բնակչության տեսակարար կշռին։ Օրինակ, ISSA-ի կողմից հարցված էթնիկ փոքրամասնությունների տնային տնտեսությունների 18.4%-ն ունի 4 անդամ այն դեպքում, երբ նույն ցուցանիշը  ազգային մակարդակում 3.1%-ով պակաս է (15.3%): Ներկայացված իրավիճակը պահպանվում է նաև համեմատաբար մեծ թվով տնային տնտեսությունների (4 անդամից բաղկացած տնային տնտեսություններ) դեպքում։ Նկարագրված տվյալները ընդգծում են, որ Վրաստանի ընդհանուր բնակչության համեմատ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տնային տնտեսությունները միջինում ավելի շատ անդամներից են բաղկացած։

ექსკლუზია_ARM_1686317566.pdf

Ծանոթագրություններ և մատենագիտություն

[1] Նշում. ի սկզբանե հարկ է նշել մեկ սահմանում, որ երբ խոսվում է Վրաստանում ապրող բնակչության կամ տնային տնտեսությունների մասին, նկատի է առնվում մարդկանց կամ տնային տնտեսությունների ընդհանուր թիվը, որը ներառում է նաև էթնիկ փոքրամասնությունները՝ էթնիկ վրացի բնակչության հետ մեկտեղ:

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները