[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց իրավունքներ / Հետազոտություն

Տեղական ներուժի զորացում․ Ջավախեթիի վերափոխման ուղին

Library Thumbnail Image

Էջերի թիվը:  31

Հրապարակման տարին:  2025

Հեղինակներ: 

Javakheti_A4_ARM_5_1759858064.pdf

Ամփոփ նկարագիր

Դեկտեմբերյան սառնաշունչ մի օր Վրաստանի Ջավախեթիի շրջանի գլխավոր քաղաքի՝ Ախալքալաքիի կենտրոնում, լուռ հեղափոխություն էր հասունանում։ Հայոց այբուբենը ստեղծողի հուշարձանի առջև վեց երիտասարդ կին լրագրող և մեկ քաղաքացիական ակտիվիստ բազմալեզու պաստառներ էին պարզել։ Նրանք իրենց համերաշխությունն էին հայտնում այն լրագրողներին, որոնք հոսպիտալացվել էին ծանր վնասվածքներով Վրաստանի մայրաքաղաքում՝ 2025թ․-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած փողոցային ցույցերը ոստիկանության կողմից բռնի կերպով ցրելու արդյունքում։

Սույն ամփոփագրում ներկայացվում են Ջավախեթիում գործող մի շարք ժողովրդական նախաձեռնություններ, որոնց մեծ մասը մեկնարկել են կամավորության սկզբունքով՝ առանց որևէ դոնորային աջակցության, իսկ որոշներն էլ մինչ այժմ գործում են ամբողջությամբ ոչ ֆորմալ ձևով։ Այս ջանքերը ավանդական «նախագծեր» չեն, այլ՝ փոքր ծախս պահանջող, տեղում ծնված լուծումներ, որոնքարտահայտումենավելիխորքայինմիմիտում՝անցումդեպիտեղականնախաձեռնողականությանը։

Թեև այլ շրջաններում նման ցույցեր արդեն տեղի էին ունեցել, սա Ախալքալաքիում իր տեսակի մեջ առաջին հանրային բողոքի ակցիան էր։ Տարածաշրջանում խնդիրները բազմաթիվ են, սակայն տեղացիները սովորաբար խուսափում են հանրային բողոքի անգամ ամենահամեստ ձևերից, իսկ քաղաքական ցույցեր կազմակերպելը, մանավանդ՝ հեռավոր Թբիլիսիի իրադարձությունների առնչությամբ, գրեթե աննախադեպ է։ Այս ակցիան շփոթություն էր առաջացրել քաղաքում. անցորդներն ապշահար էին։ «Մարդիկ ոչ միայն հրաժարվեցին մեզ աջակցել, - հիշում է մասնակիցներից մեկը, - այլև նույնիսկ ամաչում էին մեր կողմը նայել»։ Կարճատև մոմավառությունից հետո խումբը հավաքեց իր պաստառները և լուռ ցրվեց՝ վերահաստատելով այն համոզմունքը, որ նման ակտիվիզմը Ջավախեթիում անարդյունավետ է։

Այս դրվագը վառ պատկերացում է տալիս Վրաստանի հարավային, լեռնային այս տարածաշրջանի կյանքի մասին, որը տեղի հայերն անվանում են Ջավախք։ Շուրջ 67 հազար բնակչություն ունեցող տարածաշրջանի ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են, որոնք հաճախ վատ են տիրապետում վրացերենին կամ ընդհանրապես չեն խոսում և դժվարանում են իրենց երկրի լիարժեք մաս զգալ։ Թեև Ջավախեթին շուրջ երկու տասնամյակ է, ինչ պետական ինտեգրացիոն ծրագրերի կիզակետում է, առաջընթացը դանդաղ է, իսկ արդյունքները՝ կասկածելի։ Չնայած Վրաստանի մնացած մասի, ինչպես նաև հարևան Հայաստանի ու Թուրքիայի հետ առևտրային և տրանսպորտային կապերին, բնակչության զգալի մասը շարունակում է ապրել ինքնամփոփ միջավայրում, որի սահմաններն արտաքին աշխարհի համար մշուշոտ են։

Այս մեկուսացվածությունը Ջավախեթիի բնակիչներին առավել խոցելի է դարձնում։ Թեև երկու առանձին վարչական միավորներից բաղկացած տարածաշրջանն ունի տեղական ընտրովի մարմիններ, դրանց լիազորությունները սահմանափակ են և անբավարար՝ հիմնական խնդիրներն ինքնուրույն լուծելու համար։ Փոխարենը գերիշխող դերակատարություն ունեն Վրաստանի անվտանգության ծառայությունները։ Անջատողականությունն ու անդրսահմանային հանցավորությունը կանխելու անվան տակ այս կառույցները տասնամյակներ շարունակ միջամտել են տարածաշրիջանի գրեթե բոլոր կարևոր որոշումների կայացմանը։ Երբ որևէ տեղացի՝ լինի ակտիվիստ, թե պարզապես սկզբունքային կարծիք ունեցող քաղաքացի, հատում է այն սահմանը, որը կարող է ընկալվել որպես քաղաքական ընդդիմությանը հարող դիրքորոշում, նա վտանգում է ոչ միայն իր անձնական անվտանգությունը, այլև իր ընտանիքին է ենթարկում ճնշումների։ Սրանք խնդիրներ են, որոնք անհնար է միայնակ լուծել։

Ավելին, տեղացիները չեն կարող դրսից էական աջակցության հույս ունենալ։ 1990-ականներին հարևան Հայաստանը հանդես էր գալիս որպես որոշակի հովանավոր՝ ֆինանսական, էներգետիկ և քաղաքական աջակցություն ցուցաբերելով տեղական որոշ էլիտաների։ Սակայն ժամանակի ընթացքում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ չկարգավորված հակամարտությունների ճնշման ներքո, Հարավային Կովկասում Հայաստանի ազդեցությունը թուլացավ։ Իր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ կենսական նշանակության ճանապարհային կապերը պահպանելու անհրաժեշտությունը թույլ չէր տալիս Երևանին լարել հարաբերությունները Թբիլիսիի հետ։ 2000-ականների սկզբից Հայաստանն աստիճանաբար հրաժարվեց Ջավախեթիի գործերին ուղղակի միջամտությունից՝ ի վերջո նպաստելով Հայաստանի քաղաքական շրջանակների և Ջավախեթիի այն ակտիվիստների միջև կապերի լիակատար խզմանը, որոնց հռետորաբանությունը հակասում էր վրացական իշխանությունների դիրքորոշմանը։

Թբիլիսիից եկող ճնշումների հանդեպ այս խոցելիությունը հատկապես ակնհայտ է դառնում Վրաստանի ընտրական շրջափուլերի ժամանակ։ Անկախ մայրաքաղաքում ծավալվող քաղաքական պայքարից՝ Ջավախեթին հետևողականորեն աննախադեպ մեծամասնություն է ապահովել տվյալ պահին իշխանության գտնվող կուսակցության համար։ Անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երկարատև համազգային քաղաքական ճգնաժամի ֆոնին, տարածաշրջանը կրկին «Վրացական երազանք» կուսակցությանը տվեց ձայների ավելի քան 90 տոկոսը՝ երկրի ամենաբարձր ցուցանիշը։ Նույնը տեղի ունեցավ տասներկու տարի առաջ՝ 2012-ին, երբ այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժումը» պարտություն կրեց երկրի գրեթե բոլոր մյուս շրջաններում՝ բացառությամբ Վրաստանի հարավի։

Ջավախեթիի քաղաքական իրականության այսպիսի կտրուկ դրսևորումները հաճախ բուռն քննարկումների առիթ են դառնում Վրաստանի լայն հանրության շրջանում։ Ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիական հասարակության խմբերը տեղի հայերին մեղադրում են քաղաքական պասիվության, իսկ կառավարությանը՝ տարածաշրջանն ընտրակեղծիքների համար օգտագործելու մեջ։ Սակայն այս քննարկումները երկար չեն տևում։ Քչերն են խորամուխ լինում Ջավախեթիի բարդ իրավիճակի բուն պատճառների մեջ, և արդյունքում տարածաշրջանը մնում է անփոփոխ։ Ընդդիմադիր կուսակցությունների համար Ջավախեթին մեծ հետաքրքրություն չի ներկայացնում. այն խորապես կախված է իշխող էլիտայից՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, և համապետական մասշտաբով այնքան ընտրող չունի, որ նշանակալի դեր խաղա։ Մասնակի բացառություն են կազմում Եվրամիության ինտեգրման ծրագրերը, որոնք վերջին տասնամյակում զգալի միջոցներ են ներդրել Ջավախեթիի քաղաքացիական հասարակության զարգացման գործում։ Սակայն այլ ոլորտներում լայնածավալ բարեփոխումների բացակայության պայմաններում, անգամ սա չի հանգեցրել էական հասարակական և քաղաքական փոփոխությունների։

Այնուամենայնիվ, այս ծանր ու ճնշող իրականության պայմաններում Ջավախեթին ապրում է իր լուռ կյանքով։ Բողոքի ակցիաներ լինում են, ինչպես նաև թեժ բանավեճեր ու համայնքային հավաքներ։ Տեղացիները բարձրաձայնում են իրենց մտահոգությունները և գիտեն, թե ինչպես բանավիճել համայնքային պաշտոնյաների հետ։ Սակայն նման ակտիվությունը մնում է տարածաշրջանի սահմաններում՝ զսպված բազմաթիվ ֆորմալ և ոչ ֆորմալ սահմանափակումներով։ Այդուհանդերձ, նույնիսկ այդ փոքր, վերահսկվող միջավայրը հնարավորություն է տալիս ներքևից վեր ուղղված ժողովրդական նախաձեռնությունների ի հայտ գալուն, որոնցից որոշներն իսկապես արժանի են ճանաչման։

Դրանք կարող են է՛լ ավելի զորանալ, և հնարավոր է նաև ընդարձակվել՝ ամրապնդելով կապերը տարածաշրջանային կենտրոնների և գաղափարակիցների հետ փորձի փոխանակման, ինչպեսնաևկրթականուտեղեկատվությանփոխանակմանցանցերումներգրավվելումիջոցով։

Սույն ամփոփագրում ներկայացվում են Ջավախեթիում գործող մի շարք ժողովրդական նախաձեռնություններ, որոնց մեծ մասը մեկնարկել են կամավորության սկզբունքով՝ առանց որևէ դոնորային աջակցության, իսկ որոշներն էլ մինչ այժմ գործում են ամբողջությամբ ոչ ֆորմալ ձևով։ Այնուամենայնիվ, դրանք լուծում են իրական, կառուցվածքային խնդիրներ՝ կապված կրթության, մեկուսացման և տնտեսական լճացման հետ, և հաջողության են հասնում հենց այն պատճառով, որ վայելում են այն մարդկանց վստահությունը, որոնց համար էլ գործում են։ Այս ջանքերը ավանդական «նախագծեր» չեն, այլ՝ փոքր ծախս պահանջող, տեղում ծնված լուծումներ, որոնք արտահայտում են ավելի խորքային մի միտում՝ անցում դեպի տեղական նախաձեռնողականությանը։

Եթե այս նախաձեռնությունները ստանան թեկուզ նվազագույն ենթակառուցվածքային աջակցություն՝ գիտելիքների փոխանակման ցանցերի, գործընկերային փորձի փոխանակման և փոքր դրամաշնորհների տեսքով, ապա կարող են դառնալ Ջավախեթիում կայուն քաղաքացիական մշակույթի ողնաշարը։ Այսօր, երբ Վրաստանի մասշտաբով քաղաքացիական հասարակության տարածքը նեղանում է, ներքևից բխող կամավորականությունը կարող է շուտով դառնալ ժողովրդավարական ներգրավվածության միակ կենսունակ ձևը։ Իսկ Ջավախեթիում, թերևս, դա արդեն իսկ այդպես է։

Անկախ իրենց մասշտաբից, այս ժողովրդական նախաձեռնություններն արժանի են ճանաչման։ Աջակցությունը պարտադիր չէ, որ միշտ ֆինանսական լինի, քանի որ դրանցից շատերն ինքնաբավ են։ Սակայն դրանք կարող են է՛լ ավելի զորանալ, և հնարավոր է նաև ընդարձակվել՝ ամրապնդելով կապերը տարածաշրջանային կենտրոնների և գաղափարակիցների հետ փորձի փոխանակման, ինչպես նաև կրթական ու տեղեկատվության փոխանակման ցանցերում ներգրավվելու միջոցով։ Այս ջանքերի պահպանումն ու զարգացումը ոչ միայն կօգնի Ջավախեթիի փակ հասարակությունում երկխոսությունը կենդանի պահելուն, այլև հիմք կստեղծի ապագա քաղաքացիական և քաղաքական մասնակցության համար՝ այն պահին, երբ Վրաստանը դրան պատրաստ կլինի։

Գյուլնարան և կանանց առողջությունը։ Հիսունն անց հասակում Գյուլնարա Էլիզբարյանը գտավ իր կյանքի նպատակը՝ դառնալով ժողովրդական ակտիվիստ։ Նա միացավ կանանց մի ցանցի, որի անդամներն այցելում են հեռավոր գյուղեր՝ վերարտադրողական առողջության շուրջ առկա տաբուները կոտրելու և մյուսներին զորացնելու համար՝ բաց զրույցների, միկրոբիզնեսների և ինքնակազմակերպվող հանգստյան հավաքույթների միջոցով։

Նախկինում Գյուլնարան տնային տնտեսուհի էր, որը մեծացնում էր իր երեխաներին, մինչ ամուսինն աշխատում էր արտերկրում։ Այժմ նա վստահելի ձայն է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելումը. սրանք հարցեր են, որոնք հազվադեպ են քննարկվում այս պահպանողական հասարակության մեջ։ Չնայած առողջական խնդիրներին, այդ թվում՝ սթրեսի հետևանքով տարած սրտամկանի ինֆարկտին (երբ տեղեկացավ քաղաքացիական հասարակության վերաբերյալ Վրաստանում նախատեսվող սահմանափակումների մասին), Գյուլնարան անկոտրում է։

Այսօր նա աջակցում է նոր նախաձեռնություններին, ինչպիսիք են վրացերենի դասընթացները բոլոր տարիքի կանանց համար և պլաստիկ շշերի վերամշակման ծրագիրը՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին օգնելու համար։ Նրա լուռ հեղափոխությունը ցույց է տալիս, թե ինչպես ժողովրդական ցանցերը՝ թեպետ հաճախ ոչ ֆորմալ և կամավորության սկզբունքով գործող, կարող են լրացնել հանրային առողջապահության, կրթության և կանանց համերաշխության ոլորտներում առկա էական բացերը, որոնց հարցում ինստիտուտները թերանում են։

Լիդան և գրքի ակումբը։ Օրջա գյուղում Լիդա Ալմասյանը, մի խումբ ուսանողների և շրջանավարտների հետ, հիմնել է գրքի ակումբ։ Այս ակումբը պահպանողական միջավայրում ծառայում է որպես քննադատական մտածողության, երկխոսության և ազատության ձգտման հարթակ։ Երևանից և Թբիլիսիից ընտրված գրքերով՝ անհատական ազատության և բարոյականության նման թեմաների շուրջ, ակումբում տեղի են ունենում բաց քննարկումներ գրականության և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, որոնց հաճախ մասնակցում են նաև հյուր բանախոսներ այլ շրջաններից։ Թեև ակումբը ոչ ֆորմալ է և չունի մշտական հավաքատեղի, այն գործում է բացօթյա հանդիպումների, ինչպես նաև համեստ անդամավճարների միջոցով, որոնք օգնում են ընդլայնել գրքերի հավաքածուն։ Լիդայի համար, ով իր ժամանակը բաժանում է Թբիլիսիի և իր հայրենի գյուղի միջև, նպատակն է հաջորդ սերնդին զինել գաղափարներով, հետաքրքրասիրությամբ և կարեկցանքի զգացումով։ Սա հիմնավորապես հակասում է այն ագրեսիային, որի ականատեսն է նա եղել մեծանալիս։

Ենոքն ու ֆերմերները։ Իր աշխատանքը կորցնելուց հետո Ենոք Բաբաջանյանը զրոյից, ձեռքով կառուցեց Ջավախեթիի առաջին հաջողված ջերմատնային տնտեսությունը և այն վերածեց բարգավաճող գյուղատնտեսական բիզնեսի։ Մի շրջանում, որտեղ քիչ մշակաբույսեր են դիմանում ցրտին, Ենոքը կարողացավ հաղթահարել դժվարությունները՝ կիրառելով արևային պանելներ, սածիլների մատակարարման շղթաներ և բացառիկ վճռականություն։ Նրա ֆեյսբուքյան խումբը՝ «Կարտոֆիլագործությունն Ախալքալաքում», այժմ միավորում է ավելի քան 5500 անդամի, որտեղ մարդիկ կիսվում են խորհուրդներով, գործիքներով և ոգևորությամբ։ Ենոքն ավելին է, քան գործարարը. նա խորհրդատու է, որը մարդկանց կոչ է անում ռիսկի դիմել և պլանավորել երկարաժամկետ հեռանկարով։ Թեև տեղական բյուրոկրատիան հաճախ խոչընդոտում է ֆորմալ բարեփոխումներին, նրա ոչ ֆորմալ թվային ցանցը դարձել է ավելի զորեղ փոփոխության շարժիչ ուժ. մի ուժ, որն արդեն վերափոխում է գյուղական համայնքների մտածելակերպը գյուղատնտեսության, ձեռներեցության և ինքնաբավության վերաբերյալ։

Պարույրն ու գյուղական խնդիրները։ Հիվանդության պատճառով տանը գամված և թթվածնի սարքի օգնությամբ ապրող Պարույր Մադոյանը Facebook-ի միջոցով սկսել է փաստագրել Փոգա գյուղի անցուդարձը և այդպիսով դարձել փոփոխությունների հեղինակ։ Նրա էջը, որին հետևում է մոտ 2500 մարդ, համատեղում է պոեզիան, լուսանկարներն ու մեկնաբանությունները տեղական խնդիրների շուրջ՝ սկսած թափոնների կառավարումից մինչև թափառող շներ։ Առանց համակարգչի կամ ֆորմալ կրթության, Պարույրը գրում է, խմբագրում և հրապարակումներ անում է բջջային հեռախոսով՝ ստեղծելով հարթակ, որը կարող է մրցակցել շրջանային լրատվականների հետ։ Նրա գրառումների արդյունքում իրականացվել են մաքրման աշխատանքներ, դրամահավաքներ և խթանվել է քաղաքացիական ուշադրությունը մի համայնքում, որը վաղուց իրեն մոռացված էր զգում։ Չնայած այն բանին, որ սկզբնական շրջանում նրան հանդիմանում էին իր ազնվության համար, նա վաղուց արդեն վայելում է այն գյուղացիների հարգանքը, որոնք նրան ժամանակին կոչ էին անում լուռ մնալ։ Սա ապացույցն է այն բանի, որ նույնիսկ ամենամեկուսացված ձայները կարող են էական ազդեցություն ունենալ։

Հեշտիան և գյուղական հիմնադրամը։ Հեշտիա գյուղում համավարակի ընթացքում ստեղծված փոքրիկ WhatsApp խումբը կարճ ժամանակում վերածվեց հզոր տեղական հիմնադրամի, որն արձագանքում է հրատապ կարիքներին՝ սկսած բժշկական ծախսերից մինչև ուսման վարձեր։ Դա հնարավոր է դարձել գյուղի բնակիչների և արտասահմանում ապրող սփյուռքահայերի ամսական նվիրատվությունների շնորհիվ։ «Do Good» նախաձեռնությունն այժմ ունի ավելի քան 1000 ակտիվ մասնակից և արդեն համաֆինանսավորել է ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, ջրամատակարարման համակարգերի բարելավում և անգամ հանրային մարզադաշտի կառուցումը։ Հեշտիան, որը եզակի հայկական կաթոլիկ համայնքի հայրենիքն է, ցույց է տալիս, թե ինչպես կարող է ժողովրդական բարեգործությունը միավորել հեռավոր ցանցերը և բերել շոշափելի արդյունքներ։ Արտագաղթից տուժած այս տարածաշրջանում հիմնադրամը վերականգնել է սոցիալական կապերը և սկիզբ դրել մի լուռ վերածննդի, որն առաջնորդվում է ոչ թե պետության, այլ՝ վստահության, նախաձեռնողականության և համայնքի հավատարիմ անդամների կողմից, որոնք իրականում երբեք չեն էլ լքել այն։

Կումուրդոն և դպրոցը, որը փոխեց ամեն ինչ։ Կումուրդո գյուղում անանուն նվիրատվությունը, որը լայնորեն կապում են տեղացի գործարար Հայկ Մգդեսյանի անվան հետ, փոխեց համայնքի ապագան։ Ավելի քան 4 միլիոն դոլար ներդրման շնորհիվ այստեղ կառուցվեց ժամանակակից դպրոց այն վայրում, որտեղ երեխաները նախկինում դասեր էին անցկացնում հրդեհից տուժած ավերակներում։ Նոր դպրոցը հագեցած է գիտական լաբորատորիաներով, լողավազանով և մարզահրապարակներով, որոնք աննախադեպ են տարածաշրջանում։ Դպրոցի բացումից հետո Կումուրդոն նաև նոր մանկապարտեզներ, ասֆալտապատ ճանապարհներ և պետական կառույցներ է ստացել՝ ապացուցելով, որ մեկ մասնավորի մեծահոգի քայլը կարող է խթանել պետական ներդրումների հոսք։ Մգդեսյանի լուռ բարեգործությունը, որը բխում է իր գյուղի հետ ամբողջ կյանքում ունեցած կապից, Վրաստանում գյուղական զարգացման եզակի օրինակ է՝ ոչ միայն դպրոց, այլև ուղերձ այն մասին, թե ինչ է իրականում հնարավոր։

Հայկական հիմնադրամ և հիշողության թանգարաններ։ Ջավախեթիի հետ սերտ կապեր ունեցող սփյուռքահայերի կողմից ստեղծված «Աջակցություն Ջավախեթիին» հիմնադրամը կարևոր օղակ է դարձել ժառանգության պահպանման և կրթության խթանման գործում սահմանամերձ մի շրջանում, որը հաճախ դուրս է մնում հիմնական աջակցության ծրագրերից։ Դրա ձեռքբերումներից առանձնանում են երկու պատմական տուն-թանգարանների վերականգնումը մեկը նվիրված է 19-րդ դարի ժողովրդական երգիչ Ջիվանուն, մյուսը՝ 20-րդ դարի բանաստեղծ Վահան Տերյանին։ Նոր ցուցադրությունների, կայքերի և մշակութային ծրագրերի միջոցով, այդ թվում՝ հայ և վրացի պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ միջոցառումների կազմակերպմամբ, հիմնադրամը հիշողությունը վերածել է կենդանի և միավորող արժեքի։ Քանի որ ավանդական դրսից ֆինանսավորումը գնալով նվազում է, սփյուռքի կողմից առաջնորդվող և պետական կառույցների հետ համակարգված աշխատանքի այս մոդելը կարող է դառնալ տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կայուն գործունեության վերջին հուսալի ուղիներից մեկը։

Javakheti_A4_ARM_5_1759858064.pdf

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները