[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Այլ / Հաշվետվություն

Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների կարիքները քաղաքական կուսակցությունների և միությունների ծրագրերում

Ներածություն

2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները բնութագրվում են բուռն բևեռացվածությամբ և ունեն յուրատեսակ հանրաքվեի բնույթ։ Արդյունքում խոշոր կուսակցություններն ու արհմիությունները բաժանվում են երկու ճամբարի։ Մի կողմում իշխող կուսակցությունն է, մյուս կողմում՝ խմբավորված կուսակցություններն ու միությունները, որոնք ստորագրել են Վրաստանի նախագահական խարտիան։ Ընդդիմադիր կուսակցությունների վերապահման համաձայն՝ ընդդիմադիր թևի ընտրություններում հաղթելու դեպքում առաջնահերթությունը կտրվի վրացական խարտիայով նախատեսված ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը: Հետեւաբար, որոշ մեծ կուսակցություններ եւ միավորումներ չունեն մանրամասն նախընտրական ծրագիր։

«Վրացական երազանքը» կուսակցության միջոցառումներից մեկում աուդիովիզուալ ներկայացման տեսքով ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, իսկ ծրագրի տպագիր տարբերակը հասանելի չէ, «Միասնություն. Ազգային շարժումը» ներկայացրել է հինգ կետից բաղկացած կարճ փաստաթուղթ, իսկ «կոալիցիա փոփոխություների համար» 7 էջանոց փաստաթուղթ է ներկայացրել։ Համեմատաբար ավելի մանրամասն նախընտրական ծրագրեր են ներկայացրել «Ուժեղ Վրաստան», «Գախարիան Վրաստանի համար» և «Գիրչի» միավորումները։

Ստորև ներկայացնում ենք 6 խոշոր կուսակցությունների և միավորումների նախընտրական ծրագրերի վերլուծություն, որում քննարկում ենք կուսակցությունների՝ ազգային և կրոնական փոքրամասնություններին վերաբերող խոստումները։

Armenian_-_პროგრამების_ანალიზი_1731591973.pdf

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները