საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63
Սոցիալական արդարության կենտրոնը հիմնավորված ծավալուն նամակով դիմել է Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությանը և կոչ արել դրական ու համակարգված միջոցառումներ ձեռնարկել հանրային դպրոցներում կրոնապես չեզոք, ներառական և հավասար միջավայր ապահովելու նպատակով:
2024 թվականի փետրվարի 2-ին Ծալկայի մունիցիպալիտետի Արծիվան գյուղում դասապրոցեսի ընթացքում քրիստոնյա հոգևորականներն օծեցին դասասենյակները և պատերին խաչեր ամրացրին: [1] Գործընթացին մասնակցում էր դպրոցի տնօրենը, սակայն ուսուցչական կազմը, աշակերտներն ու նրանց ծնողներն այդ մասին նախապես տեղեկացված չեն եղել: Հարկ է նշել, որ Ծալկայի մունիցիպալիտետը էթնիկապես բազմազան տարածաշրջան է: Արծիվան գյուղում ապրում են Աճարայից վերաբնակեցված էկոմիգրանտներ, որոնց մեծամասնությունը մահմեդականներ են: Դպրոցի ուսուցիչներից, աշակերտներից և ծնողներից ոմանք միջադեպի հետ կապված իրենց բողոքն են արտահայտել և իրավապես արձագանքել:
Շատ չանցած նշված հարցը սկսել է ուսումնասիրել Ներքին աուդիտի վարչությունը և օրեր առաջ կայացրած որոշման մեջ արձանագրել նաև դպրոցի տնօրենի կողմից հանրակրթության օրենքի պահանջների խախտում: Նախարարությունը պահանջել է դպրոցից արձագանքել միջադեպին առանց հստակեցնելու, թե ինչպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն դպրոցում նմանատիպ փաստերը կանխելու համար:
Ցավոք, հանրային դպրոցներում շարունակական բնույթ են կրում պրոզելիտիզմը (նորադարձություն) և կրոնական ինդոկտրինացիան: Նույն խնդիրն է արծարծվում նաև հանրային պաշտպանի զեկույցներում: Հանրային պաշտպանն անդրադառնում է կրոնական ինդոկտրինացիայի և պրոզելիտիզմի կոնկրետ դեպքերին: Մասնավորապես, 2021 թվականին Քվեմո Քարթլիի հանրային երկու դպրոցներում Վրաստանի պատրիարքարանի և «Չոխավորների ընկերության» նախաձեռնությամբ ներդրվեց «Հայրենագիտություն» առարկայի դասաշրջանը, որը բնութագրվում էր խիստ ուղղափառ դավանական բովանդակությամբ և Վրաստանի էթնիկ ու կրոնական բազմազանության ժխտմամբ: [2] Կրթական հաստատություններում գոյություն ունեցող պրոզելիտիզմը խնդիր է համարում նաև Վրաստանի հանրային պաշտպանին առընթեր գործող Կրոնների խորհուրդը: Խորհուրդը նշում է, որ հանրային դպրոցներում հաճախ չի պահպանվում կրոնական չեզոքության սկզբունքը. դասերին հաճախ կրոնական ծեսեր են անցկացվում, այդ թվում՝ աղոթք դասերի մեկնարկից առաջ, դասերի ընթացքում եկեղեցականների այցելություն դպրոց և աշակերտների օրհնություն, օծում, քարոզ: Դպրոցի տարածքում կան նաև աղոթատեղեր, որտեղ ցուցադրվում են կրոնական խորհրդանիշներ ոչ ակադեմիական նպատակներով [3]: Նույն միտումն են ցույց տալիս նաև մի քանի տարի առաջ Սոցիալական արդարության կենտրոնի իրականացրած հետազոտության արդյունքները[4]:
Հարկ է նշել, որ Վրաստանի հանրային դպրոցներում կրոնի ազատության և կրթական գործունեության գործընթացում գործում են կրոնական չեզոքությունը կարգավորող տարբեր ակտեր, որոնց համաձայն բացահայտորեն արգելվում են կրոնական ինդոկտրինացիան, պրոզելիտիզմը և խտրականությունը հանրային դպրոցներում:
Հանրակրթության մասին օրենքն անմիջապես բացառում է աշակերտների, ծնողների և ուսուցիչների նկատմամբ այն պարտավորությունների սահմանումը, որոնք հիմնովին հակասում են նրանց հավատքին ու խղճին [5]: Օրենքի 13-րդ հոդվածով ուղղակիորեն արգելվում է «հանրային դպրոցում ուսումնական գործընթացի կիրառումը ինդոկտրինացիայի, պրոզելիտիզմի կամ բռնի ձուլման նպատակներով»: [6] Բացի այդ, հանրակրթության մասին օրենքի համաձայն չի թույլատրվում կրոնական խորհրդանիշների ոչ ակադեմիական նպատակներով տեղադրումը դպրոցի տարածքում: [7] Հստակորեն արգելվում է նաև դասի ընթացքում անցկացնել կրոնական որևէ ծես, նույնիսկ ակադեմիական նպատակներով: [8] Օրենքի նշված կարգավորումներում ակնհայտ է պետության կամքը՝ հանրային դպրոցները դիտարկել որպես կրոնական բովանդակությունից զատ քաղաքացիական տարածք, որտեղ կրոնը հասնում է ոչ թե որպես համոզմունք, այլ որպես գիտելիքների համակարգ, դրանով իսկ որոշելով կրթության քաղաքականության զուգադիպությունը սեկուլյար շրջանակի պահանջների հետ: [9]
Հանրային դպրոցներում կրոնական չեզոքության խախտումն արգելելու պահանջը նախատեսված է նաև կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված ուսուցչի և տնօրենի մասնագիտական էթիկայի կանոնագրքերով:
Բացի տեղական օրենսդրական կարգավորումից հանրային դպրոցներում կրոնական չեզոքության պահպանման սկզբունքի կարևորությունը կիսում են հետևյալ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները՝ Միավորված Ազգերի Կազմակերպությունը, [10] Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ), [11] ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով խորհրդականների խորհուրդ [12] և այլն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, չնայած բացահայտ օրենսդրական արգելքներին, հանրային դպրոցներում դեռևս հաճախակի են կրոնական ինդոկտրինացիայի և նորադարձության դեպքերը, անհրաժեշտ է, որ պետությունը պրոակտիվ մոտեցումներով և համակարգային միջամտություններով նպաստի հանրային դպրոցներում ներառական և հավասար կրթական ու սոցիալական միջավայրի կառուցմանը:
Այդ նպատակով հատկապես կարևոր է, որպեսզի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը՝
Հրահանգ