საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63
Բյուջե: GEL 290,822.70
Տևողությունը: 2021-2023 Տարի
Անկախ և արդյունավետ արդարադատության համակարգի ձևավորումը չափազանց կարևոր է Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար։ Չնայած բարեփոխումների մի քանի «ալիքներին», երկրում արդարադատության համակարգի նկատմամբ հանրային անվստահությունը շարունակում է մնալ մարտահրավեր, ինչը պայմանավորված է նրանով, որ համակարգը զերծ չէ ներքին և արտաքին գործոնների ազդեցությունից։ Բացի այդ, արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը թերզարգացած են, իսկ համակարգի արմատական խնդիրների խորը վերլուծություն դեռ չի իրականացվել։ Հետևաբար, նախագիծը նպատակ ունի համարժեք արձագանքել համակարգային խնդիրներին:
Ավելի կոնկրետ, ծրագրի նպատակն է աջակցել արդարադատության համակարգի բարեփոխումներին մոնիտորինգի, ապացույցների վրա հիմնված փաստաբանության, դատավորների հետ երկխոսության և քաղաքացիական հասարակության խմբերի մոբիլիզացիայի ճանապարհով, ինչպես նաև մասնակցային գործընթացների խթանման, հասարակական կարծիքի ձևավորման և ակտիվիստների խմբերի ամրապնդման միջոցով:
Նախագծի իրականացման արդյունքում (1) կպատրաստվեն ստվերային/մոնիտորինգային հաշվետվություններ, որոնցում կգնահատվեն իրականացված բարեփոխումների արդյունքները և հետագա բարեփոխումների ուղղությունները, (2) լայն հասարակական ներգրավվածության հզորացման նպատակով կստեղծվի ներառական հարթակ այն հարցերի քննադատական վերանայման համար, որոնք վերաբերում են արդարադատության համակարգին և դրա արդիական (կարևոր) հասարակական և քաղաքական գործընթացների հետ կապին, (3) կավելանա հասարակության ներգրավվածությունը արդարադատության համակարգի շուրջ ընթացող քննարկումներին և բանավեճերին։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում ստեղծված հետազոտությունների/զեկույցների արդյունքների, հոդվածների և ինֆոգրաֆիական նյութերի հրապարակումը կնպաստի արդարադատության համակարգի հետ կապված մարտահրավերների հանրային օրակարգ բերելուն և լրատվամիջոցների կողմից այդ խնդիրների ակտիվ լուսաբանմանը:
Հրահանգ