FEANTSA-ն անօթևանության հարցերով աշխատող ազգային կազմակերպությունների եվրոպական ֆեդերացիա է, որը միավորում է եվրոպական երկրների հասարակական կազմակերպություններին, որոնք կենտրոնացած են անօթևանության դեմ պայքարի վրա: Կազմակերպության հիմնական նպատակն է վերջ տալ անօթևանությանը Եվրոպայում։ FEANTSA-ն հիմնադրվել է 1989 թվականին և միավորում է ավելի քան 130 անդամ կազմակերպությունների՝ 30 երկրներից:
Սոցիալական արդարության կենտրոնը FEATNSA-ին՝ որպես անդամ կազմակերպություն, միացել է 2017 թվականին:
Կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղություններն են.
- Ազգային, տարածաշրջանային կառավարությունների և եվրոպական կառույցների հետ շարունակական երկխոսության ապահովում՝ անօթևանության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետ ներդրման և իրականացման համար:
- Հետազոտությունների անցկացում, տվյալների մշակում և տարածում՝ ավելի լավ հասկանալու անօթևանության բնույթը, դրա չափը, առաջացման պատճառները և լուծման ուղիները:
- Խրախուսել և հեշտացնել տեղեկատվության, պրակտիկայի և լավ փորձի փոխանակումը իր անդամ կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի միջև, որոնք ունեն անօթևանության դեմ պայքարի քաղաքականության և պրակտիկայի տեսլական:
- Անօթևանության բարդության և անօթևանների առջև ծառացած մարտահրավերների բազմաչափության մասին իրազեկման բարձրացում: