საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63
Տուրցխի գյուղը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետում և հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով։ Այս գյուղում, ինչպես Ջավախքի մյուս գյուղերը, առաջնահերթային խնդիրներից է Վրաստանի քաղաքացիություն ստանալու հարցը։
Աղքատության և գործազրկության պատճառով երկրից արտագնա աշխատանքի մեկնած Տուրցխի բնակիչները, ովքեր մի քանի տարի առաջ կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը՝ Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու պատճառով, այսօր պետությունը հրաժարվում է վերականգնել/տրամադրել նրանց քաղաքացիությունը։ Մերժման հիմնական պատճառը պետական լեզվի չիմացությունն է։ Սա այն դեպքում, երբ այդ մարդկանց մեծ մասը կրթություն է ստացել խորհրդային շրջանում, և պարզ է, որ նրանց համար դժվար է վրացերենի իմացությունը։
Քաղաքացիություն չունենալը այս մարդկանց զրկում է քաղաքացիական, քաղաքական և սոցիալական տարրական իրավունքներից։ Նրանցից շատերն ունեն ընտանիքներ, երեխաներ, բնակարաներ Վրաստանում և ունեն ամուր էմոցիոնալ, սոցիալական և մշակութային կապեր հայրենիքի հետ։
Պահանջում ենք այս կատեգորիայի/կարգի մարդկանց քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգ և նրանց իրավունքների և հատուկ կարիքների վրա հիմնված մոտեցում։
Հրահանգ