[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Էթնիկ փոքրամասնություններ / Տեսանյութ / Ռեպորտաժ

Գյուղացիների բողոքը Ջավախքում

«Բնակչությունը խորտակվում է, գյուղում երիտասարդություն չի մնացել, մեր միակ եկամուտը կաթի առաքումն է, կաթնագործները թանկարժեք մեքենաներ են փոխանակում, մենք էլ տանջվում ենք կենդանիների հետ աշխատելով»,- տեղացի բնակիչ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող գյուղացիները ի նշան բողոքի հրաժարվել էին կաթը հանձնել տեղի գործարաններին։ Նրանց բողոքի պատճառ է դարձել այն, որ գործարանները կաթի գինը իջեցրել են և 1,80 լարիի փոխարեն դարձրել են 1,60 լարի։ Տեղացիները կարծում են, որ գնի անկումը պայմանավորված է կաթի փոշու ներմուծման ավելացմամբ. գործարանները հիմնականում աշխատում են փոշու վրա, որը շատ ավելի էժան է, քան թե թարմ կաթը։ Սա նրանց հնարավորություն է տալիս օգտվել իրենց առավելությունից և կամայականորեն իջեցնել գինը։

Գյուղատնտեսության ոլորտում սահմանափակ իրացման շուկան և ցածր գները պետական ​​քաղաքականության կարևոր մարտահրավերն են։ Նման քաղաքականությունն արժեզրկում է գյուղացիների աշխատանքը։

Այս տեսանյութում կպատմենք ջավախքցի գյուղացիների առօրյան դարձած անարդարության մասին։

Տեսանյութի նկարահանումը հնարավոր է դարձել «Աջակցություն Վրաստանում հավասարության, համերաշխության և սոցիալական խաղաղության» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Սոցիալական արդարության կենտրոնի կողմից՝ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Սոցիալական արդարության կենտրոնին և պարտադիր չէ, որ արտացոլի Շվեյցարիայի դեսպանատան դիրքորոշումը:

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները