[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Էթնիկ փոքրամասնություններ / Հետազոտություն

Քվեմո Քարթլիում բնակվող Վրաստանի ադրբեջանական համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց փորձը - Սոցիալական պաշտպանության մեխանիզմների հասանելիություն

Library Thumbnail Image

Էջերի թիվը:  49

Հրապարակման տարին:  2022

Հեղինակներ:  Մարիամ Ջանիաշվիլի

სოციალური_დაცვის_მექანიზმები_ARM_1686314741.pdf

Վրաստանում գոյություն ունեցող սոցիալական պաշտպանության համակարգը տարիներ շարունակ չափազանց թերի է եղել և չի կարողանում ապահովել մի շարք խմբերի ներառումը և նրանց իրական հզորացումը, աղքատության վերացումն ու կանխարգելումը։ Պետության անգործության պատճառով սոցիալ-տնտեսական խոցելի բնակչության առջև ծառացած համակարգային մարտահրավերները մնում են անփոփոխ և պահանջում են կառավարության անհապաղ արձագանքը:

Սոցիալական պաշտպանության համակարգի ձախողումները առավել սուր են ազդում մեկ կամ մի քանի խնդիր ունեցող մարդկանց վրա: Նրանք ապրում են պետության լիակատար կամ մասնակի անտեսման պայմաններում և ամեն օր ստիպված են դիմակայել այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ծառայությունների աշխարհագրական, ֆինանսական, ֆիզիկական հասանելիությունը, ծառայության որակը, ծառայության անբավարարությունը, ծառայության պլանավորման կամ իրականացման գործում առանձին խմբերի կարիքների անտեսումը և այլն:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական խոցելիությունը և համապատասխան ծառայություններին նրանց հասանելիությունը սուր խնդիր է ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:[1] Աշխարհի շատ երկրներ կիրառում են սոցիալական քաղաքականության միջոցներ՝ ուղղված այս խմբի ներկայացուցիչների կարիքները բացահայտելուն և համապատասխան աջակցության ծառայություններ ստեղծելուն և/կամ զարգացնելուն՝ նպատակ ունենալով վերացնել անհավասարությունը, որն առկա է հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության մնացած մասի միջև:[2]

Մյուս կողմից, էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները, նույնիսկ առանց խոցելիության լրացուցիչ նշանների, սոցիալական հիերարխիայում մնում են օտարներ՝ հասարակությունից ամենաօտարացված և անտեսված խմբերից մեկը։[3] Խտրական օրենքների, քաղաքականության և պրակտիկայի պատճառով նրանք հաճախ զրկված են հիմնական սերվիսներից և ծառայություններից, զրկված են մի շարք իրավունքների և ազատությունների լիարժեք և անխոչընդոտ օգտվելուց և հատկապես խոցելի են աղքատության հանդեպ:[4] Սակայն, կարևոր է, որ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ապահովման վերաբերյալ դիսկուրսը դուրս գա խտրականության արգելքի սկզբունքից և ներառի արդյունավետ քաղաքական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ներառյալ դրական գործողությունները, միջոցառումներ՝ ուղղված երկակի կամ բազմակի խոցելիություն ունեցող անձանց պաշտպանությանը, ինչպես նաև, էթնիկ փոքրամասնությունների խորհրդատվական և մասնակցային մեխանիզմներն ու գործընթացները։[5]

Սոցիալական քաղաքականության ձախողումները ավելի լուրջ ազդեցություն ունեն երկակի կամ բազմակի խոցելիություն ունեցող հաշմանդամների վրա, ներառյալ էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող հաշմանդամություն ունեցող անձանց:[6] Նրանց համար ծառայությունների հասանելիության խնդիրներն էլ ավելի ակնհայտ են դառնում կենտրոնական իշխանության հետ կապված, որը, ի տարբերություն մունիցիպալիտետների, ավելի քիչ կապեր ունի բնակչության հետ, և նրանց կարիքների մասին գիտելիքների մակարդակը համեմատաբար ցածր է։

Ելնելով վերը նշված մարտահրավերներից՝ այս հետազոտության նպատակն է բացահայտել ազգային փոքրամասնություն հանդիսացող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական մարտահրավերները՝ սոցիալական պաշտպանության և անկախ կենսագործունեության մեխանիզմների հասանելիության առումով՝ կենտրոնական կառավարության մակարդակով, և պատրաստել համապատասխան առաջարկություններ: Այս ոլորտում պետական ​​քաղաքականությունը գնահատելու և առկա ձախողումները արդյունավետորեն բացահայտելու համար հետազոտության տարածքը սեղմվեց և կենտրոնացավ Քվեմո Քարթլիում բնակվող էթնիկ ադրբեջանցի հաշմանդամություն ունեցող անձանց վրա: Այնուամենայնիվ, առկա խնդիրները, հաշվի առնելով դրանց համակարգային և բարդ բնույթը, արդիական են նաև Վրաստանում ապրող այլ ազգային փոքրամասնությունների դեպքում։

Սոցիալական արդարության կենտրոնը հույս է հայտնում, որ հետազոտության արդյունքում բացահայտված մարտահրավերները հաշմանդամություն ունեցող անձանց համայնքին, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին և նրանց իրավունքների շուրջ աշխատող կազմակերպություններին հնարավորություն կտան փաստաբանությունն այլ ուղղությամբ իրականացնել: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով բացահայտված խնդիրների բովանդակությունն ու մասշտաբները, կոչ ենք անում պետական ​​գերատեսչություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում դրանք վերացնելու համար։

სოციალური_დაცვის_მექანიზმები_ARM_1686314741.pdf

Ծանոթագրություններ և մատենագիտություն

[1] Report of the independent expert on the question of human rights and extreme poverty, A/63/274, 2008, Պարա. 40.

[2] Տե՛ս, օրինակ Report of the Special Rapporteur on the rights of persons with disabilities, A/70/297, 2015.

[3] Report of the independent expert on the question of human rights and extreme poverty, Arjun Sengupta, E/CN.4/2005/49, 2005, Պարա. 14; Report of the independent expert on the question of human rights and extreme poverty, Arjun Sengupta, A/HRC/7/15, 2008, Պարա. 28.

[4] Report of the independent expert on the question of human rights and extreme poverty, A/63/274, 2008, Պարա. 20, 31; OHCHR, Guiding Principles on Extreme Poverty and Human Rights, 2012, Էջ 3:

[5] Report of the Independent Expert on Minority Issues, A/67/293, 2012, Պարա. 14.

[6] Report of the independent expert on minority issues, Gay McDougall, A/HRC/13/23, 2010, Պարա. 56.

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները