საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63
Նինոն միացել է Սոցիալական արդարության կենտրոնի Սոցիալական քաղաքականության ծրագրի թիմին 2023 թվականի մարտին։ Նրա հիմնական գործունեությունը Վրաստանում առկա իրավիճակի, խնդիրների ու մարտահրավերների ուսումնասիրությունն է սոցիալական իրավունքների, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների ուղղությամբ։ Նշված աշխատանքները ներառում են վերլուծական փաստաթղթերի և իրավական եզրակացությունների պատրաստում, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների շրջանակներում մշակված չափորոշիչների հետազոտություն և վերլուծություն, ազգային և արտասահմանյան երկրների օրենսդրության և լավագույն փորձի ուսումնասիրություն և վերլուծություն:
Մասնագիտական փորձ
2023-ից առ այսօր - միջազգային իրավունքի հրավիրված դասախոս՝ Վրաստանի համալսարան:
2012-2022 թթ. - Համատնօրեն և իրավապաշտպան «Մարդու իրավունքների կենտրոն» ՀԿ։
Նինոն առնվազըն 15 զեկույցի/հետազոտության հեղինակ/համահեղինակ է, որոնք վերաբերում են մարդու իրավունքների տարբեր խնդիրներին, այդ թվում՝ 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից տուժած անձանց, տեղահանվածներին, գերիներին և կանանց, ազատ և արդար ընտրությունների իրավունքին, արտահայտվելու, հավաքների և ցույցերի ազատություն...
Կրթություն
2015-2016թթ. - Մագիստրատուրա միջդիսցիպլինար ծրագրում՝ «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը Հարավարևելյան Եվրոպայում»՝ Բոլոնիայի և Սարաևոյի համալսարանների համատեղ մագիստրոսական ծրագիր:
2006-2010թթ. - Իրավագիտության բակալավրի կոչում - Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան:
Հրահանգ