Գուրամը Սոցիալական արդարության կենտրոնի (նախկին EMC) թիմին միացել է 2013 թվականից, իսկ 2019 թվականից նա հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ և ծրագրի այլ տնօրենների հետ ղեկավարում է կազմակերպությունը։ Նա անմիջականորեն պատասխանատու է Արդարադատության և ժողովրդավարության ծրագրի կառավարման և համակարգման համար: Ծրագրի նպատակն է աջակցել երկրում ժողովրդավարական կառավարմանը, նպաստել արդար և սոցիալապես խիստ զգայուն արդարադատության համակարգի ստեղծմանը, որը հիմնված է մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ստեղծել բարձր հաշվետվողական իրավապահ համակարգ, որը կենտրոնացած է անհատների կարիքների վրա: Այդ նպատակով ծրագիրն աջակցում է դատական համակարգի, իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտում համակարգային բարեփոխումներին, ինչպես նաև, այդ ինստիտուտների էական վերափոխմանը`ապահովելու ավելի արդար, համերաշխության և բարեկեցության վրա հիմնված կառավարում: Որպես ծրագրի տնօրեն՝ Գուրամը պատասխանատու է ծրագրի քաղաքականության, ռազմավարության և դիրքորոշման պլանավորման և ծրագրի թիմի հետ դրա իրականացման համար: Նրա գործառույթները ներառում են նաև ծրագրային գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, ծրագրի թիմի գործունեության համակարգումը, թիմի կառավարումը և նրա անդամներին աջակցելը:
Մասնագիտական փորձ
2019-ից առ այսօր – Հրավիրված դասախոս, Իլիայի պետական համալսարան,
2013-2018 - Արդարադատության և ժողովրդավարության ծրագրի նախագծերի համակարգող, Սոցիալական արդարության կենտրոն (նախկին EMC),
2016-2018 - Հեռավար հետազոտող/վերլուծաբան – Human Rights Watch,
2013-2015 - Արդարադատության և ժողովրդավարության ծրագրի իրավաբան/հետազոտող, Սոցիալական արդարության կենտրոն (նախկին EMC),
Գուրամը շուրջ 10 հետազոտությունների/զեկույցների հեղինակ/համահեղինակ է, որոնք վերաբերում են իրավապահ համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ոստիկանության քաղաքական չեզոքությանը, անկախ և թափանցիկ արդարադատության զարգացմանը, թմրանյութային քաղաքականությանը և անվտանգության համակարգին:
Կրթություն
2018-2019 - Քրեական իրավունք և քրեագիտություն (մագիստրոսի աստիճան), Սասեքսի համալսարան (Անգլիա, Մեծ Բրիտանիա),
2013-2015 - Քրեական իրավունք (մագիստրոսի աստիճան), Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան,
2009-2013 - իրավագիտություն (բակալավրի աստիճան), Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան: